Կիրակի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներկայացրել է Քնեսետին (խորհրդարան) Իսրայելի 35-րդ կառավարությանը, որը ձևավորել է մարտի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում՝ ստեղծելով կոալիցիա «Կախոլ Լավան» կուսակցության առաջնորդ և Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Հանցի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այս ամբիոնից ես ողջություն եմ միասնական կառավարության ստեղծումը»,-ասել է Նեթանյահուն՝ հրավիրելով մյուս քաղաքական ուժերին միանալ կառավարությանը։ «Իսրայելի քաղաքացիներ, ես կշարունակեմ աշխատել հանուն ձեզ և հանուն Իսրայելի օրական 24 ժամ։ Շնորհակալ եմ վստահության համար, որը թույլ է տվել ինձ ձևավորել իմ արդեն 5-րդ կառավարությունը»,-նա դիմել է ընտրողներին։
«Ճիշտ է՝ Հորդանան գետի Արևմտյան ափին և Հորդանանի հարթավայրում է հրեա ժողովուրդը ստեղծվել և զարգացել։ Ժամանակն է տարածել Իսրայելի ինքնիշխանությունն ու կբացենք ևս մեկ հիանալի հատոր սիոնիզմի պատմության մեջ»,-պնդել է նա։