Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով

13:45     18 մայիսի, 2020

Մայիսի 18-ից չեղարկվել է Վրաստանի Մառնեուլիի շրջանում երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում ՀՀ  դեսպանությունը․

«Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։


© armedia.am