Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը բացվել է հավատացյալների համար

14:27     18 մայիսի, 2020

Կաթոլիկ աշխարհի գլխավոր տաճարը՝ Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, բացվել է հավատացյալների և ուխտագնացների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալությունը հստակեցնում է, որ մարտի 10-ից այն այցելությունների համար փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կարանտինի շրջանում այնտեղ անցկացվել են միայն մի քանի զատկի պատարագներ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ և ընդամենը մի քանի մարդու մասնակցությամբ: Այնտեղ ամեն օր աղոթել է Վատիկանից միանձնուհիների ոչ մեծ խումբ:

Երկուշաբթի առավոտյան Ֆրանցիսկոսն աղոթել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի գերեզմանի մոտ, որը սրբադասվել էր 2014 թվականին՝ նրա 100-ամյա տարեդարձի առիթով:

Տաճար մուտքը կարգավորվելու է վատիկանյան ժանդարմերիայի աշխատակիցների և Մալթայի օրդենի կամավորների կողմից: Բոլոր այցելուներին հանձնարարվել է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ:


© armedia.am