Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր. նախարար

12:26     21 մայիսի, 2020

Մեկ օրվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսի 1751 թեստ կատարել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Մեկ ամիս առաջ, երբ պլանավորել էինք բարձրացնել օրական թեսատվորումների թիվը, այդ նշաձողը օրական 1000 էր, բայց այս պահին հասել ենք 1751 թեստավորման։ Ընդհանուր հետազոտության թիվը 45 822 է», - ասաց նախարարը։

Նա նկատեց, որ այս պահին վարակվածներից 135-ը գտնվում է ծանր վիճակում, 63-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ թոքերի շնչառական ապարատ միացված է 15 քաղաքացու։


© armedia.am