Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նախկին և նորընտիր նախագահների հետ

00:23     22 մայիսի, 2020

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի Հանրապետության նախկին և նորընտիր նախագահների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Անթիլիասի կայքէջից։  

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նախ հեռախոսազրույց է ունեցել Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: Նրանք անդրարադարձել են նախկին տարիների իրենց ունեցած սերտ գործակցությանը։

Այնուհետև Արայիկ Հարությունյանի հետ զրույցի ընթացքում, Վեհափառ Հայրապետը վերահաստատել է նույն ոգով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործակցությունը Արցախի Հանրապետության հետ։

Նորընտիր նախագահն, իր հերթին, հիշել է իր հաճախակի այցելություններն Անթիլիասի Մայրավանք, ինչպես նաև հիշատակել Արցախի բարգավաճման  գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նպաստը։


© armedia.am