Պակիստանում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել

16:05     22 մայիսի, 2020

«Պակիստանի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել այդ երկրի Կարաչի քաղաքում, հաղոդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Geo հեռուստաընկերությանը:

Ինքնաթիռը թռիչք էր կատարում Լահորայից դեպի Կարաչի, այն վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտ: Կադրերից երևում է, որ ինքնաթիռի ընկնելու վայրում սև ծուխ է բարձրանում:


© armedia.am