Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 6302-ի

11:00     23 մայիսի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում մայիսի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 6302 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 77 դեպք, մահվան ևս 32 դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 3257 անձ: Ապաքինվել է 2936 անձ:


© armedia.am