Չեռնոգորիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսը

15:55     25 մայիսի, 2020

Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը և երկրում վարակվածներ չկան, հայտարարել է երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը:

Չեռնոգորիայի Հանրային առողջության ինստիտուտը կիրակի օրը հայտնել է, որ 68 օրվա ընթացքում առաջին անգամ COVID-19-ով վարակված ոչ մի նոր հիվանդ չի հայտնաբերվել:

«Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը: Հիվանդներ այլևս չկան: Հաջողությամբ վարտվել է ամենակարևոր արժեքների՝ մարդկային կյանքերի համար մեծ պայքարի այս փուլը», - գրել է երկրի նախագահը Twitter-ում:

Ջուկանովիչի կարծիքով՝ նման արդյունքը հնարավոր է դարձել «Չեռնոգորիայի պետական ​​մարմինների և ամբողջ հասարակության պատասխանատվության բարձր մակարդակի շնորհիվ»: Ընդհանուր առմամբ Չեռնոգորիայում համավարակի սկզբից ի վեր 324 մարդ է հիվանդացել, 9 քաղաքացի մահացել է:


© armedia.am