Մեխիկոյում գիտնականները մամոնտների և մարդկանց հնագույն գերեզմանոց են հայտնաբերել

10:26     26 մայիսի, 2020

Մեխիկոյում գիտնականները մամոնտների և մարդկանց հնագույն գերեզմանոց են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մեքսիկայի անթրոպոլոգիայի և պատմության ազգային ինստիտուտին:

Մամոնտները, որոնց մնացորդները հայտնաբերվել են օդանավակայանի կառուցման վայրում, ապրել են Հյուսիսային Ամերիկայում գրեթե 12 հազար տարի առաջ՝ պլեյստոցենի դարաշրջանում:

Մարդկանց գերեզմանները հայտնաբերվել են Ֆելիպե Անխել օդանավակայանի կառուցման ժամանակ: Նրանք ապրել են մ.թ. 8-9 դարերում: Հնագետները նշել են, որ ոսկորների մոտ հայտնաբերվել են հնագույն կերամիկական իրեր, մասնավորապես՝ ամաններ և արձաններ:

Օդանավակայանի տարածքում ծրագրվում է թանգարան-արգելոց ստեղծել:   


© armedia.am