Սամվել Բաբայանը կզբաղեցնի Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը

10:45     29 մայիսի, 2020

Մենք վերջնական հանգրվանի ենք եկել Սամվել Բաբայանի հետ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ. «Սամվել Բաբայանը երբեք չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու հարցը, նա միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ հանուն մեր երկրի ապագայի: Ես երեկ նրան առաջարկել եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։

Արայիկ Հարությունյանի խոսքով,  այս դեպքում ևս քաղաքական առևտուր չի եղել։


© armedia.am