Մեքսիկայի Սյուդադ Հուարես քաղաքում գտնվող կառավարական սահմանապահ ապաստարանում 12 միգրանտի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մեքսիկայի աշխատանքի նախարարությանը:
Միգրանտները մեկուսացվել են՝ ապաստարանում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար, որտեղ կա 337 մարդ:
«COVID-19-ի ախտանիշներով ունեցող մարդիկ ժամանակին բուժում են ստանում և մնում են մեկուսացված՝ նրանց վիճակի փոփոխություններին հետևելու համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Մոտ 14 միգրանտ գտնվում է բարձր ռիսկի գոտում, այդ թվում՝ նաև հղի կին և քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ: Նրանց բոլորին տեղափոխել են մեկ այլ հաստատություն: