Մեքսիկան իր թեկնածուին կառաջադրի ԱՀԿ տնօրենի պաշտոնում

13:18     8 հունիսի, 2020

Մեքսիկան մտադիր է իր թեկնածուին առաջադրել Առևտրի համաշխարհային կազմակերպության հաջորդ գլխավոր տնօրենի պաշտոնի համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Թեկնածուն Հիսուս Սիադին է, ով օգնել է մշակել ազատ առևտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագիրը:

ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր է մնալու օգոստոսի վերջին՝ բրազիլացի Ռոբերտո Ազեվեդոյի սպասվող հրաժարականից հետո:

Սիադը ներկայումս Մեքսիկայի ԱԳ փոխնախարարն է Հյուսիսային Ամերիկայի հարցերով: Նա եղել է ԱՀԿ գլխավոր տնօրենի տեղակալը 1990-ական թվականներին: 

ԱՀԿ անդամները կարող են իրենց քաղաքացիներին որպես թեկնածու առաջադրել հունիսի 8-ից հուլիսի 8-ը: 


© armedia.am