Արոնյանը Clutch Chess International-ի կիսաեզրափակիչում է

12:37     10 հունիսի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ Clutch Chess International-ում  կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի դեմ ևս 6 պարտիաներից հետո, Արոնյանն առավելության հասավ  10:8 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: 

Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:


© armedia.am