Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական համաժողովին

23:41     10 հունիսի, 2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական համաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:

«Հունիսի 11-ին տեսակապի ձևաչափով տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական համաժողովը, որին կմասնակցի և ելույթով հանդես կգա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»,- նշված է հայտարարությունում: 


© armedia.am