Աֆրիկայում կորոնավիրուսի համավարակը թափ է հավաքում. ԱՀԿ

11:27     12 հունիսի, 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ համավարակի տարածումն Աֆրիկայում նոր թափ է հավաքում:

Աֆրիկայում ԱՀԿ ղեկավար Մատշիդիսո Մոետի խոսքով՝ բռնկումը տեղի է ունեցել 10 երկրում, որոնց բաժին է ընկնում մայրցամաքում հիվանդության մոտ 200 հազար հաստատված դեպքերի երկու երրորդը: Ամենաշատը տուժել է Հարավային Աֆրիկան:

Մոետին հավելել է, որ մայրցամաքում Covid-19-ի դեպքերի մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքներում և դրա շրջակայքում, բայց այժմ տարածվում է նաև քաղաքային խոշոր շրջաններից դուրս:

Մայրցամաքի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ սարքավորումների պակասը, մասնավորապես՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի:


© armedia.am