Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին

01:40     13 հունիսի, 2020

Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից: 

«Որպես մարդու իրավունքների ջատագով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք:

Միանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին»,- նշված է հայտարարությունում: 

 


© armedia.am