Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 16004-ի

11:01     13 հունիսի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 723 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում հունիսի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 16004 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 264 դեպք, մահվան ևս 91 դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 9568 անձ: Ապաքինվել է 6081 անձ:


© armedia.am