7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին

13:12     13 հունիսի, 2020

Հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է   հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95  անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան  900  կրակոց:

Ինչպես տեղեկանցում է արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:


© armedia.am