Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի կիրակնօրյա այցը Թուրքիա չի կայանա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
Երկու երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների հանդիպման ամսաթիվը հավելյալ կհամաձայնեցվի։
ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանձնարարականով երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններն ակտիվորեն աշխատում են Լիբիայում իրավիճակի կարգավորմանն աջակցելու շուրջ։
Նախարարությունում պատմել են, որ փորձագետները գործում են ի շահ հրադադարի համաձայնեցման կարճ ժամանակ անց, ինչպես նաև ի նպաստ քաղաքական և տնտեսական ուղղություններով ներլիբիական բանակցային գործընթացի հարթեցման ՄԱԿ-ի հովանու ներքո՝ համաձայն սույն թվականի հունվարի 19-ի Բեռլինի միջազգային համաժողովին կայացված որոշումների և ՄԱԿ-ի ԱԽ 2510 բանաձևի։
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Լավրովն ու Շոյգուն կիրակի կմեկնեն Թուրքիա տարածաշրջանային խնդիրների շուրջ բանակցությունների համար։