Սանկտ-Պետերբուրգ - Երևան չարտերային թռիչքով վաղը Հայաստան կվերադառնա 225 քաղաքացի

12:37     15 հունիսի, 2020

Սանկտ-Պետերբուրգ - Երևան չարտերային թռիչքով վաղը՝ հունիսի 16–ին, Հայաստան կվերադառնա 225 քաղաքացի։ Այս մասին հայտնում  է Սանկտ–Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ռեդ Վինգս» ընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն հունիսի 16-ին /թռիչքը 15:00/ տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը, որով Հայաստան կվերադառնան 225 քաղաքացի։


© armedia.am