Խորհրդարանական հանձնաժողովում քննարկել են Եվրոպայի հետ Հայաստանի ռեադմիսիայի մասին համաձայնագիրը

13:58     15 հունիսի, 2020

Տվյալ համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժոովի նիստում Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև՝ «Հայաստանի Հանրապետությունում և Եվրամիությունում առանց համապատասխան թույլտվության անձանց փոխանակման (ռեադմիսիա) մասին» Համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, հայտնում է news.am-ը:

Նրա խոսքով՝ Համաձայնագրի նպատակն է անձանց նույնականացման արագ և արդյունավետ գործընթացների սահմանումը:

Համաձայնագիրը սահմանում է ռեադմիսիայի, տրանզիտային օպերացիաների, ծախսերի, տվյալների պաշտպանության և այլ հարցերի մասով Հայաստանի և Եվրամիության պարտավորությունները:

Քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:


© armedia.am