Frontex-ը զգուշացրել է Հունաստանի և Թուրքիայի սահմանին հնարավոր էսկալացիայի մասին

15:41     15 հունիսի, 2020

Արտաքին սահմանների պահպանության հարցով Եվրոպական գործակալությունը՝ Frontex-ը, զգուշացրել է Հունաստանի և Թուրքիայի սահմանին փախստականների մեծ հոսքի պատճառով էսկալացիայի սպառնալիքի մասին, հաղորդում է DW-ն:

Նախազգուշացմամբ հանդես է եկել գործակալության ղեկավար Ֆաբրիս Լեգերին:

Մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան այլևս չի խոչընդոտի թուրքական տարածքում գտնվող փախստականների տեղաշարժին:

Լեգերիի խոսքով՝ «ճգնաժամային իրավիճակում» գործակալությունը կարող էր Հունաստան ուղարկել 1500 աշխատակցի: Այժմ Թուրքիայի հետ սահմանին գտնվում է Frontex-ի 600 ներկայացուցիչ:

Frontex-ի տվյալներով՝ մայիսին հայտնաբերվել է 4300 անօրինական տեղաշարժ: Ամենահայտնի երթուղին մնում է Թուրքիայի և Հունաստանի սահմանը: Այստեղ գործակալությունը գրանցել է ԵՄ սահմանների անօրինական հատման 1250 դեպք: 


© armedia.am