«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվերակությանը

14:44     16 հունիսի, 2020

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշման մեջ մենք արձանագրել եք, որ կա քաղաքական հսկողություն այս գործի նկատմամբ: «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք: Մենք չենք մասնակցելու սրան»,- ասաց Մարուքյանը:


© armedia.am