ԱԺ-ն 87 կողմ քվեով համաձայնություն տվեց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն

18:14     16 հունիսի, 2020

Ազգային ժողովը 87 կողմ քվեով որոշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հանմաձայնություն տալ, հայտնում է Aysor.am-ը:

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ԱԺ։


© armedia.am