10 օրերի համաճարակաբանական միտումներն ավելի դրական են, քան կանխատեսված էր․ Թորոսյան

15:40     17 հունիսի, 2020

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր:

Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:

Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:

Անխտիր բոլորս պետք է.

կրենք բժշկական դիմակ ամենուր,

հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,

պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից»,- գրել է Թորոսյանը: 


© armedia.am