Կընդունվի գազի սակագների այնպիսի որոշում, որ այն սպառողների համար չի փոխվի. Կամո Սարգսյան

17:34     17 հունիսի, 2020

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկայում կքննարկի և որոշում կընդունի գազի սակագնի վերաբերյալ, որը Հայաստանի սպառողների համար չի փոխվի: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում ՀԾԿՀ անդամ ընտրելու հարցի քննարկման ժամանակ ասաց պաշտոնի թեկնածու Կամո Սարգսյանը, ում ավելի վաղ առաջադրել էր վարչապետը, հաղորդում է news.am-ը:

Թեկնածուի խոսքով՝ սակագները կփոխվեն միայն բնական վառելանյութի խոշոր սպառողների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման օբյեկտների համար: Սարգսյանի կարծիքով՝ Հանձնաժողովի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը պետք է լինի երկրի գազափոխադրման համակարգում կորուստների հաշվարկի մեթոդաբանությունը:

«Ինչ վերաբերում է ջրի սակագներին, ապա մինչև 2031 թվականը դրանք պետք է նվազեն մեկ խորանարդ մետրի դիմաց մինչև 150 դրամ: Ջրային համակարգում կորուստները հասնում են ահռելի ցուցանիշների՝ ընդհուպ մինչև 35 տոկոսի: Բոլոր կողմերը շահագրգռված են դրանց կտրուկ նվազմամբ, իսկ դրա համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: Ներդրումների պատճառով սակագները որոշ ժամանակ կբարձրանան, իսկ այնուհետև կնվազեն խորանարդ մետրի դիմաց ընդհուպ մինչև 10 դրամ»,- նշեց թեկնածուն:


© armedia.am