Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 20268-ի

11:11     21 հունիսի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 560 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում հունիսի 21-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 20268 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 350 դեպք, մահվան ևս 114 դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 10802 անձ: Ապաքինվել է 9002 անձ:


© armedia.am