Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հարգելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը, օնլայն հարթակում կցուցադրի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:
Համերգին մասնակցում է Կաունասի պետական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Պետրաս Բինգելիսի ղեկավարությամբ և թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Մեներգիչներն են սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը,
տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը և բաս
Զոհրաբ Զոհրաբյանը:
Համերգը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 8-ին:
Երեկոն նվիրված էր երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Պետրաս Բինգելիս) ստեղծագործական գործունեության 50-ամյակին, և նախագիծն իրականացվել էր մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։