ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու նախագիծը

15:35     22 հունիսի, 2020

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին (դատավորներին): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 «կողմ» ձայնով:

Խորհրդարանի նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու Ազգային ժողովի արտահերթ նիստին:


© armedia.am