Խորհրդարանը հաստատեց 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

14:49     25 հունիսի, 2020

Ազգային ժողովը հաստատեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Հաղորդվում է, որ Կառավարության ներկայացրած փաստաթուղթը հաստատվեց 74 «կողմ» և 9 «դեմ» ձայներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ իրենք դեմ են քվեարկելու 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին ներկա չէ:


© armedia.am