Պատմության մեջ առաջին անգամ Իռլանդիայում վարչապետի պաշտոնը կզբաղեցնի երկու մարդ

14:59     28 հունիսի, 2020

Պատմության մեջ առաջին անգամ Իռլանդիայում վարչապետի պաշտոնը կկիսի երկու մարդ:

Ինչպես հայտնում է DW-ն՝ այս մասին հայտնի է դարձել հունիսի 27-ին, երբ երկրում ավարտվել են կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները։

Վարչապետի պաշտոնը 2.5 տարով կզբաղեցնի «Ֆիանա ֆոյլ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Միխոլ Մարտինը։ Այնուհետև նա կազատի պաշտոնը և նույն ժամկետով այն կզբաղեցնի «ֆինե գել» կոնսերվատիվ կուսակցության ներկայացուցիչ Լեո Վարադքարը։

Իռլանդիայում ընտրությունները տեղի են ունեցել փետրվարին։ Կոալիցիոն բարդ բանակցությունները տևել են չորս ամիս։ 

 

 

 


© armedia.am