Իսլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Գուդնի Յոհանեսոնը

10:09     29 հունիսի, 2020

Իսլանդիայի գործող նախագահ Գուդնի Յոհանեսոնը հաղթել է երկրում կայացած նախագահական ընտրություններում։ Կիրակի իսլանդական «Մորգունբլադիդ» թերթը հաղորդել է, որ Յոհանեսոնի վերընտրվելու օգտին քվեարկել է ընտրողների 92,2 տոկոսը։

Նախագահի հիմնական հակառակորդը՝ գործարար և քաղաքական գործիչ Գուդմունդուր Ֆրանկլինի Յոնսոնը, ստացել է ձայների 7,8 տոկոսը։

Նշենք նաև, որ ընտրողների մասնակցությունը կազմել է 66,9 տոկոս, ընտրություններին մասնակցել է 168 821 ընտրող։

 


© armedia.am