Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 26658-ի

10:53     2 հուլիսի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 593 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում հուլիսի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 26658 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 459 (+6) դեպք, մահվան ևս 153 (+4) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 11010 անձ: Ապաքինվել է 15036 անձ:


© armedia.am