Ժան Կաստեքսը կնշանակվի Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում

17:24     3 հուլիսի, 2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժան Կաստեքսին կնշանակի երկրի նոր վարչապետ՝ այսօր առավոտյան Էդուարդ Ֆիլիպի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին գրում է Euronews-ը։

Կաստեքսը Ֆրանսիայի Պրադ քաղաքի քաղաքապետն է, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Les Républicains» կուսակցության անդամ և նրա ժամանակ եղել է Ելիսեյում Սարկոզիի թիմի անդամ։

Սպասվում է  կառավարության ամբողջական փոփոխություն։


© armedia.am