Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ

12:05     6 հուլիսի, 2020

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ ի պատասխան Գազայի հատվածից արձակված հրթիռների: Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, հայտնում են իսրայելցի զինվորականները:

«Երեկոյան Իսրայելի ուղղությամբ արձակած երեք հրթիռներին ի պատասխան, մեր ռազմաօդային ուժերը խոցել են ՀԱՄԱՍ-ի մի քանի ահաբեկչական օբյեկտ Գազայի հատվածում», - Իսրայելի բանակը հայտնել է Twitter-ում:

Իսրայելական կողմը նաև հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցող «ամեն ինչի համար պատասխանատվություն է կրում ՀԱՄԱՍ-ը»:


© armedia.am