Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն

16:39     6 հուլիսի, 2020

91 տարեկանում մահացել է  իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն. տեղեկացնում է Euronews.com-ը:

Մարիկոնեն մահացել է երկուշաբթի առավոտյան Հռոմի հիվանդանոցներից մեկում՝ ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքի պատճառով։ Մարիկոնեն 500-ից ավելի ֆիլմերի համար երաժշտություն է գրել։

Կոմպոզիտորի առավել հայտնի ստեղծագործությունները «Կնքահայրը», «Մի անգամ, Ամերիկայում», «Պրոֆեսիոնալը», «Լավը, վատն ու տգեղը», «Առաքելություն» և շատ այլ ֆիլմերի սաունդթրեքերն են։


© armedia.am