Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը

12:37     8 հուլիսի, 2020

Ռուսաստանը և Չինաստանը վետո են կիրառել ՄԱԿ-ի ԱԽ-ում Բելգիայի և Գերմանիայի բանաձևի նախագծի վրա, որը նախատեսում էր երկարացնել երկու սահմանային անցումների աշխատանքը Սիրիայի ու Թուրքիայի սահմանի վրա՝ հումանիտար օգնություն հասցնելու համար: ԱԽ-ի մյուս անդամները կողմ են քվեարկել բանաձևին, հայտնում է РИА Новости-ն:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ՌԴ-ն Անվտանգության խորհուրդ կներկայացնի բանաձևի իր նախագիծը՝ օգնություն հասցնելու համար թողնելով մեկ անցակետ՝ «Բաբ ալ-Խավա»-ն:

Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը փոխվել է:


© armedia.am