114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը

15:42     10 հուլիսի, 2020

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից, փոխանցում է news.am-ը։

Հայցվոր կողմը պահանջում է իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ 23.06.2020թ. թիվ 01/16/15813-20 հրամանն անվավեր ճանաչել։

Հայցը ներկայացվել է հուլիսի 6-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։


© armedia.am