Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին

23:58     10 հուլիսի, 2020

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել իր մարտական ընկերոջ հետ և քննարկել երկրի անվտանգության ու պաշտպանունակության ամրապնդմանը վերաբերող հարցեր:


© armedia.am