Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացիայի և բանակցությունների վերսկսման կոչ է անում

20:04     15 հուլիսի, 2020

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել, վերսկսել բանակցությունները և դադարեցնել փոխհրաձգությունը, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Aysor.am-ը:

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ, մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ», - ասել է Պոմպեոն:

 


© armedia.am