Համաշխարհային տնտեսությանը դեռ սպառնում է վտանգ. ԱՄՀ ղեկավար

13:48     16 հուլիսի, 2020

Համաշխարհային տնտեսական ակտիվությունը թափ է հավաքում այս տարի աննախադեպ անկումից հետո կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն վարակի երկրորդ ալիքը կարող է էլ ավելի շատ խափանումների հանգեցնել, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան, փոխանցում է Reuters-ը:

Գեորգիևան հայտնել է, որ համավարակի զսպմանը և դրա տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված բյուջետային ծախսերը մեծացնում են պարտքերի առանց այդ էլ մեծ ծավալը, բայց դեռ վաղ է հրաժարվել տնտեսության համար անհրաժեշտ ապահովագրությունից:

«Մենք դեռ չենք հեռացել վտանգից»,- գրել է նա իր բլոգում G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկի կառավարիչների վիրտուալ հանդիպումից առաջ:


© armedia.am