Վերջին օրերին նախընտրել ենք չօգտագործել Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը. Աննա Նաղդալյան

10:29     19 հուլիսի, 2020

Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։

«Բայց, հաշվի առնելով իրադրության վերջին սրումը, որը եղել է լայնամասշտաբ ու կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ՝ աշխատանքներ իրականացնել միջնորդների միջոցով», - նշել է Աննա Նաղդալյանը։


© armedia.am