ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնեցնել տնտեսության վերականգնման ֆոնդը

15:10     20 հուլիսի, 2020

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի երրորդ օրվա արդյունքներով չեն կարողացել համաձայնության գալ 2021-2027 թվականների յոթնամյա բյուջեի ծրագրի ձևավորման և համավարակից հետո միության տնտեսության վերականգնման ֆոնդի հարցերում: Եվրոպական խորհրդից հայտնել են, որ հանդիպումը վերսկսվելու է երկուշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Գագաթնաժողովի աշխատանքի չորրորդ օրը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ավարտել է լիագումար նիստը: 27  անդամ երկրները կրկին կհանդիպեն այսօր ավելի ուշ՝ 14:00-ին»,- ասել են Եվրոպական խորհրդից:


© armedia.am