Արայիկ Հարությունյանը նոր խորհրդական է նշանակել

17:56     21 հուլիսի, 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Թեմուրի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդական: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ 

 


© armedia.am