Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է. Գագիկ Սուրենյան

22:18     21 հուլիսի, 2020

Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է։ Այսօր 18։00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը: 


© armedia.am