ԵԱՏՄ-ն կվերացնի պարենամթերքի արտահանման սահմանափակումները․ Միշուստին

15:22     22 հուլիսի, 2020

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) աստիճանաբար կվերացնի միության սահմաններից դուրս սննդի արտահանման սահմանափակումները, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր գործընկերները, հարեւանները պարենամթերքի որոշակի տեսակների կարիք ունեին: Եվրասիական տնտեսական միության կողմից համապատասխան որոշում էր կայացվել մի շարք ապրանքատեսակների արտահանումը սահմանափակելու վերաբերյալ: Այժմ մենք կամաց-կամաց կվերացնենք դրանք»,- ասել է Միշուստինը Պետդումայում նախարարների կաբինետի աշխատանքի վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս։


© armedia.am