Էկոնոմիկայի նախարարը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների քննարկում է ունեցել

17:16     23 հուլիսի, 2020

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ևԶբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Քննարկման հիմանական թեմաներն էին զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը, ոլորտում առկա  խնդիրները  ևաջակցության հնարավոր մեխանիզմերի վերհանումը՝  ամփոփելով նաևնախորդ հանդիպումների արդյունքները:

Նախարարը տնտեսվարողներին է ներկայացրել  Կառավարությունում  հարցի շուրջ քննարկումների ընթացքը, ներկայումս սեղանին գտնվող աջակցության գործիքների մի քանի սցենար՝ համապատասխան չափանիշներով և մեխանիզմներով: Նախարարն առաջարկել է քննարկել, թե ներկայացվածներից որոնք են ավելի նպատակահարմար ևթիրախային զբոսաշրջության ոլորտին հասցված վնասները մեղմելու տեսանկյունից:

Քննարկմանը մասնակցել են զբոսաշրջության որոշ ենթաոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝  կացության ապահովում, զբոսաշրջային ընկերություններ և զբոսաշրջային ուղեւորափոխադրումներ ենթաոլորտներից:

Ոլորտի ներկայացուցիչները իրենց դիտարկումներն են ներկայացրել հնչած առաջարկների վերաբերյալ, ինչպես նաևճշտող հարցեր ուղղել  նախարարին այդ առաջարկների շուրջ: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ  ենթաոլորտների խնդիրներն առանձին ձեւաչափով քննարկելու վերաբերյալ:

Նշենք, որ նախօրեին Էկոնոմիկայի նախարարը նաևմի շարք հանդիպումներ է ունեցել  հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ ոլորտում ծառացած խնդիրները ևհամատեղ ջանքերով գտնելու հնարավոր լուծումներ:


© armedia.am