Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին

18:36     24 հուլիսի, 2020

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ԱՀ և ՀՀ գործընկեր կառույցների միջև ձևավորված հարաբերությունները և ընդգծել, որ շարունակական համաձայնեցված աշխատանքը համակարգերի գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացման գրավականներից է։

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը:


© armedia.am