Ինչպես նշում է korrespondent.net-ը, կառավարությանը կոռուպցիայի համար մեղադրող ցուցարարները չեն հանդարտվում նույնիսկ նրանից հետո, երբ վարչապետը մի շարք վերանշանակումներ է արել կառավարությունում, փոխանցում է tert.am-ը:
Նրանք կառավարության շենքի ուղղությամբ լոլիկներ ու զուգարանի թղթեր են նետել: Բողոքի նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև մյուս քաղաքներում:
Նախօրեին Բուլղարիայի խորհրդարանը, որը մերժել է ընդդիմության ՝ կառավարությանն անվստահության քվե հայտնելու հինգ փորձերը, վավերացրել է վարչապետի՝ կառավարությունում վերանշանակումներ անելու ծրագիրը:
Բողոքի ակցիաները երկրում սկսվել են նրանից հետո, երբ ուժայինները խուզարկություն են անցկացրել ընդդիմությանն աջակցող և կառավարությանը քննադատած երկրի նախագահ Ռումեն Ռադևի գրասենյակում:
Ցուցարարները նախարարների կաբինետի հրաժարականից բացի պահանջում են նաև նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել: