Փարիզի Աստվածամոր տաճարում սկսվել է երգեհոնի վերանորոգումը

15:07     3 օգոստոսի, 2020

Օգոստոսի 3-ին Փարիզի Աստվածամոր տաճարում սկսել են ապամոնտաժել մեծ երգեհոնը, հաղորդում է Le Figaro թերթը։

Երգեհոնն ապամոնտաժելու համար հուլիսի ընթացքում տեղադրել են 30-մետրանոց աստիճաններ։ Երաժշտական գործիքը գտնվում է տաճարում  1733 թվականից։ Այն ամենախոշորն է ամբողջ Ֆրանսիայում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հրդեհի ժամանակ գործիքը չի տուժել, սակայն ծածկվել է կապարից փոշով։ Երգեհոնն ունի խորը մաքրման և վերանորոգման կարիք։ Գործընթացը կտևի շուրջ չորս տարի և կավարտվի 2024 թվականին, իսկ միայն ապամոնտաժումը կտևի մինչև տարեվերջ։

«Մենք ցանկանում ենք վերականգնել գործիքը՝ բերելով նախքան հրդեհը եղած վիճակի»,-ասել է վերանորոգման համար պատասխանատու կառույցի ղեկավար Ժան Լուի Ժորժելենը։


© armedia.am